Չնայած բնավորության, նախասիրությունների, կենսակերպի՝ կանայք ընդհանուր առմամբ բաժանվում են 3 խմբի՝ կին-դուստր, կին-քույր, կին-մայր: Եվ նրանցից յուրաքանչյուրը համապատասխանաբար փնտրում է իրենց տղամարդ-հայրիկ, տղամարդ-եղբայր, տղամարդ-որդի:
Հայրիկներ, որոնք դստրեր են փնտրում
Այդպիսի աղջիկներ կան,որ կյանքում մեկ կոպեկ իրենք չեն աշխատել: Նման աղջիկների կողքին լինումեն հայրիկներ, որոնք իրենց շատ կարևոր դերում են զգում: Նրանց դուր է գալիս տեսնել կնոջ կախվածությունը:
Եղբայրներ, որոնք քույր են փնտրում
Քույրեր, որոնց հետ կարելի է աշխարհի ծայրը գնալ: Նրանց հետ կարելի է համատեղել կենցաղն ու ճանապարհորդությունը: Այդպիսի կանայք լինում են թե սիրուհի, թե ընկեր: Նրանք կանացի հիստերիաներ չեն սարքում, չեն փորձում տղամարդուն օգտագործել սեփական շահերի համար, չեն պահանջում անընդհատ ուշադրություն:
Որդիներ, որոնք մայրիկ են փնտրում
Նրանց միշտ հարկավոր է թիկունք, ում կարելի է հենվել ու դիմել: Այդպիսի տղանրեը քիչ բանի են տիրապետում, այդ պատճառով գտնում են կանանց, որոնք կլուծեն իրենց կենցաղային, զգացմունքային հարցերը: իսկ նման կանայք երջանիկ են, քանի որ պետք են իրենց որդյակ-սիրեցյալին, և նման տղամարդիկ միշտ կվերադառնան իրենց մոտ: