Նախօրեին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն տվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին, որոնց տակ կարող է հայտնվել ցանկացած երկրի ներդրող, որը կմասնակցի ռուսական գազն արտահանող խողովակաշարերի կառուցմանը:


Օրինագծի՝ Ուկրաինայի անվտանգությանը վերաբերող բաժնում, մասնավորապես, հստակ նշվում է, որ անհրաժեշտ է հակազդել «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի շինարարությանը, որով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով հասցնել Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինան: Ըստ Forbes-ի, եթե այս ծրագիրը իրականություն դառնա, Ուկրաինայի բյուջեի եկամուտները կնվազեն շուրջ 10 տոկոսով: Սա լրջագույն խնդիր կարող է առաջացնել Եվորպայի ու Ամերիկայի միջև,որվհետև անշուշտ, Եվորպան պատրաստ է աջակցել Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաներին,սակայն կա մի շատ կարևոր գործոն, որից այն կողմ անցնել չեն կարող։


Դա պարզապես սեփական շահերն են։ Հիմա եթե Բալթիկ Ծովը շրջանցող գազատարը ավելի ձեռնտու է Արևմուտքին,ապա ինչու պիտի նրանք չհամաձայնվեն այդ ծրագրին։ Հակափաստարկներն էլ կարծես թե քիչ չեն։ Բացի տնտեսակն ու ֆինանսական սանկցիաները,Ռուսաստանին սկսել են մեկուսացնել նաև աշխարհաքաղաքական որոշումների վրա ազդելու հնարավորությունից,հետևաբար ինչ կարիք կա մինչև վերջ փորձել հարաբերություն փչացնել նրանց հետ,այն պարագայու,,որ միգուցե ուկրաինական ճգնաժամը մոտակա տարիներին կարգավորվի։


Կամ թեկուզ չկարգավորվի հիմա,պարզ է որ ուշ թե շուտ այդ խն դիրը կարգավորվելույ է,իսկ քաղաքական տարաձայնությունները,որոնք միգուցե իշխանությունների մակարադակով հնարավոր է կազմակերպել արագ,հասարակությունների մասով դժվարին գորընթաց է։ Մնում է ականատես լինենք,թե ինչպես են այս հարցը իրար մեջ լուծելու ԱՄՆ ու Արևմուտքը,եթե հաշվի առնենք,որ նրանց միջևև էլ ակնհայտ հակասություններ կան: