Բոլորս էլ գիտենք, որ , եթե քո հիմնարկության, կամ համակարգի ղեկավարին չես հարգում, սիրում, նրա հեղինակությունը ցածր է քո աչքերում, ապա հաստատ քո աշխատանքի որակը այն չի լինի: Նման պարագայում կոլեկտիվի մեջ չի լինում համերաշխություն, ավելի արդյունավետ արդյունքներ, մի խոսքով պառակտում և քաոս: Մեր թշնամին այս ամենը լավ գիտի և փորձում է կիրառել մեր դեմ: Բանակի մարտունակության վրա ազդելու հին մեթոդ են սկսել կիրառել. Վարկաբեկել բարձրագույն հրամանատարական կազմը: Սկսել են հայկական անուն ազգանուններով հաշիվներից կեղծ լուրեր տարածել բանակի հաղթանակած հրամանատարների մասին: Օրինակ, որ Սեյրան Օհանյանն պատերազմի սկզբնական շրջանում կռվել է թուրքերի կողմից: Այսպիսի ապատեղեկատվությունների նպատակը մեկն է' մեր բանակը դարձնել գաղջ մթնոլորտով կոլեկտիվ: Զգոն լինենք. խնդիրը նախարարի անձի մեջ չէ, այլ'բանակը ,կներեք կոպտության համար, փչացնելու:

 

 


Տիգրան Մկրտչյան