Արևմուտքը սիրիական պատերազմում բազմաթիվ հնարքներ է կիրառում, որոնցից մեկը սահմանային անցակետերի գրավումն է իր աջակցած ուժերի կողմից: Դրա շնորհիվ նա կարողանում է իր դաշնակից ուժերին ապահովել զենք-զինամթերքի, սննդամթերքի, հագուստի, և այլ անհրաժեշտ պարագաների պաշարով, ինչպես նաև համալրումներ կազմակերպել իր կողմնակիցների շարքերում: Հիմա Ռուսաստանը արևմուքից սովորել է նույն բանն անել. սկսել է Արևելյան Ուրաինայի և Ռուսաստանի միջև եղած սահմանային անցակետերի գրավումը կազմակեպել իր կողմնակիցների կողմից: Առաջին քայլը եղավ Լուգանսկի մարզի սահմանային անցակետերից մեկի գրավումը պրոռուսական ուժերի կողմից, որից հետո միջանցք բացվեց կիևյան իշխանությունների կողմից վերջին ժամանակներում խստորեն պահպանվող ռուս-ուիրաինական սահմանում: Ըստ տարածված տեղեկությունների արդեն այդ անցակետով կազակական կամավորական աշխարհազորայիններ են անցնում դեպի Արևելյան Ուկրաինա՝ իրենց ազգակիցներին օգնելու: Վստահ եմ, որ դա ընդամենը առաջին գրավված սահմանային անցակետն է: Շուտով նման օրինակներ շատ կտեսնենք: Ինչպես նախորդ գրառումներիցս մեկում նշում էի, որ Ռուսաստանը կամ կանոնավոր բանակ կմտցնի Ուկրաինա և կստանա նոր Աֆղանստան՝ կրկնելով ԽՍՀՄ-ի սխալը և գնալով արևմուտքի սցենարով, կամ իր հատուկ ծառայությունների միջոցով կգործի Ուկրաինայի տարածքում՝ զինելով և աջակցելով իր կողմնակիցներին: Պարզ է դառնում, որ Ռուսաստանն ընտրել է երկրորդ տարբերակը: Արևմուտքը կարծես թե հաշվի չէր առել, որ Ռուսաստանը կսկսի խաղալ նոր կանոններով՝ սովորելով հենց իրենցից. Ով ինչ ցանում է, այն էլ հնձում է:
Տիգրան Մկրտչյան