![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/blogs/72183.png&w=300&h=200&mt=1505699003)
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Ախուրյան գետի աղետալի վիճակը նկարագրող լուսանկարներ է հրապարակել:
Նա տեսանյութի հետ միասին գրառում է արել, որտեղ նշել է. «Այստեղ եղել էի մոտ երկու տարի առաջ ,այն ժամանակ դեռ այսքան աղետալի չէր վիճակը, սա այն հատվածն է , որտեղ Գյումրի գետակը թափվում է Ախուրյան գետը (Արփա չայ) : Եվ այս ամենի մեղավորը մարդանման խոզերն են, որոնք չեն մտածում իրենց երեխաների ապագայի մասին: Սա մի օր վերադառնալու է իրենց սեղաններին սննդի տեսքով:
Այս ամենի մեղավորներից են նրանք, ովքեր վերահսկելու են այս ամենը և չեն կատարում իրենց պարտականությունները: Պատկերացնու՞մ եք ինչ ծավալի աղբ է նետված այս գետակի մեջ:
Ու սա միայն այն հատվածն է որը, մնացել է գետակի երեսին: Բա որքա՞ն է հիմա կուտակված հատակին և ինչքանն է լցվել Ախուրյան գետը ,մտածելն անգամ վախենալու է»:
![](http://lurer.com/disc/01-07-17/a4afc3d967123a0ed074f248e9583d55.jpg)
![](http://lurer.com/disc/01-07-17/b6a52c30d555118daef672098a0a0cce.jpg)
![](http://lurer.com/disc/01-07-17/89d747dcf368a2e36bfa9071bfe22cc5.jpg)