Թուրքիայում 2016թ. հուլիսի 20-ից հայտարարված է արտակարգ դրություն: Արտակարգ դրությունը հաջորդել է 2016թ.-ի հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի ձախողմանը: Թուրքիայում շատերը կարծում են, որ այս հեղաշրջման փորձը բեմականացված է եղել Էրդողանի կողմից, և որ նպատկ ուներ ազատել Էրդողանի ձեռքերը և մաքրել քաղաքական դաշտը անցանկալի անձանցից : Թուրքիայում 2016թ, -ի հուլիսի 16-ից մինչ օրս ձերբակալվել է ավելի քան 100 հզ մարդ, որոնք մեղադրվում են կամ ,,Ֆեթուլլահիստ,, շարժման անդամ լինելու մեջ, որին պաշտոնապես Թուրքիան մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձի համար, կամ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ լինելու մեջ, որին Թուրքիան համարում է ահաբեկչական կառույց:

 


Հետաքրքիրն այն է, որ վերանշյալ մեղադրանքներով ձերբակալվածները զրկվում են մեղադրանքը կամ դատավճիռը բողոքարկելու իրավունքից, այդ անձինք կարող են միայն դիմել նախագահին ներում ստանալու համար: Թուրքիան սահմանադրական փոփոխությունների շնորհիվ ցանկանում է բարձրացնել ոչ թե նախագահի, այլ կոնկրետ անձի, տվյալ դեպքում Էրդողանի դերակատարությունը, տալ լայն հնարավորություն Թուրքիան , ըստ Էրդողանի, դարձնելու աշխարհի գերտերություն:

 


Էրդողանը կարելի է ասել գլխատել է Թուրքիայի այն մտավորականությանը, ովքեր քննադատել են նրա վարած քաղաքականությունը: Պաշտոնապես 330 ակադեմիկոս հեռացվել է աշխատանքից և չի թույլատրվել զբաղվել ուսումնադաստիարակչական աշխատանքով, 4464 պրոֆ.դասախոսական հեռացվել են համալսարաններից , որոնց նույնպես արգելվել է զբաղվել ուսումնադաստիարակչական աշխատանքով , 11 000 ուսուցիչ հեռացվել է աշխատանքից՝ զրկվելով հետագայում դասավանդելու հավատարմագրից, 154 լրագրող ձերբակալվել կամ կալանավորվել է... Վերջերս Թուրքիայի արդարադատության նախարարությունը կառավարության քննարկմանը ներկայացրեց մի որոշում, որով արգելվում է Թուրքիայի հեռարձակողների միության (YSK ) ունենալու լիազորություն տուգանելու այն հեռուստաընկերություններին, որոնք քարոզարշավի համար հավասար պայմաններ և եթերաժամ չեն տրամադրի : Այդ գործառույթը շուտով կստանձնի արդարադատության նախարարությունը : Այսպիսով Թուրքիան հաստատուն քայլերով գնում է կամ ինքնաոչնչացման, կամ նոր ռազմական հեղաշրջման:

 

Կարեն Հովհաննիսյան