Եթե անցած տարի Թուրքիան կանգնած էր մասնատման եզրին ռազմական ճանապարհով, որը մի կերպ ճնշեցին թուրքական զինված ուժերը , ապա այս տարի ես նկատում եմ, որ Թուրքիան պարզապես գնում է ինքնաոչնչացման ճանապարհով: Վերջին օրերի իրադարձությունները վերլուծելով հասկանում եմ մի բան՝ պարզապես ժամանակի խնդիր է Թուրքիայի մասնատումը, պարզապես գերտերությունները չեն կարողանում Սև և Էգեյան ծովերի, ինչպես նաև Բոսֆորի նեղուցի օգտագործման շուրջ գալ փոխհամաձայնության :

 

Հենց եղավ այդ փոխհամաձայնությունը, Թուրքիան կլինի պետություն, որը ելք չի ունենա դեպի ծով : Այս օրերին կրկին Սիրիայի վրա Թուրքիայի կողմից հարձակման ակտիվացումը , աբողջ ռազմական ներուժը դեպի Սիրիա տեղափոխել և կենտրոնացնելը ևս մեկ անգամ հաստատում է իմ այն կարծիքը, որ Թուրքիայի ռազմական ուժը հետևողականորեն սպառում են Սիրիական հողում...

 

Կարեն Հովհաննիսյան