Վերջին օրերին շրջադարձային փոփոխություններ տեղի ունեցան թուրք-սիրիական, թուրք-քրդական, թուրք-ռուսական հարաբերություններում: Այնպես ստացվեց , որ ռուսները, քրդերը և սիրիացիները հայտնվեցին նույն կաթսայում Թուրքիայի համար: Կարծես թե Էրդողանի պլանները ավելի շատ ձախողվեցին , քան որևէ դրական արդյունք ապահովեցին: Բանը նրանում է, որ Էրդողանն այլևս ի վիճակի չէր վերահսկողություն սահմանել հարավարևելյան մի շարք քրդաբնակ բնակավայրերի վրա:

 

Անգամ պարետային ժամը, հատուկ ռազմական գոտին չփրկեցին իրավիճակը և Էրդողանը գնաց քայլի, որով փորձ արեց արտաքին աշխարհի ուշադրությունը շեղել քրդական հարցից՝ ստեղծելով մեկ այլ հարց, որպիսզի քրդերի հարցերը լուծի թուրքին բնորոշ գործելաոճով:

 

 

Ռուսական ռազմական ինքնաթիռի 3-4 րոպե տևողությամբ սահման խախտելը չպետք է բերեր այդ ինքնաթիռի խոցմանը, այն դեպքում, երբ Ռուսաստանը համարվում է Թուրքիայի գործընկերը տնտեակակն ոլորտում: Միասին իրականցնում են խոշոր տնտեսական պռոյեկտներ, սակայն Թուրքիան ինքանթիռը խոցեց՝ քրդերից ուշադրությունը շեղելու մեկ այլ տեղ: Հատկանշական է, որ խոցելուց հետո Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ ՝ ասելով, որ իր նպատակը ոչ թե Ռուսաաստանի հետ հարաբերություններ փչացնելն է, այլ իր երկրի սահմանները պաշտպանելը և ,որ իրենք չեն իմացել թե ինքնաթիռն ումն է պատկանում: Իսկ Ռուսաստանը կա ու կման Թուրքիայի գործընկերը:

 

 


Ռուսաստանը սակայն շատ կոշտ գտնվեց, բազում պատժից սանկցիաներ կիրառեց, որոնցից շատերը չեն էլ երևում հանրության համար: Թուրքիան մի ինքնաթիռ խոցելով զինեց քրդերին: Այո՛, նա չէր սպասում դրան , սակայն քրդերը զինվեցին ռուսական զենքով: Քրդերի մոտ անգամ հայտնվեց հակաօդային պաշտպանության զենք: Թուրքիան , որքան էլ փորձի իր իսկ երկրի տարածքում , իր իսկ քաղաքաները շրջափակման մեջ պահել, միևնույն է զենքերը շուտով տեղ կհասնեն և թուրք-քրդական պարտիզանկաան հակամարտությունը կդառա պատերազմ:
Թուրքիան գնում է ինքանոչնչացման...

 

 


Կիլիկիա Հայաստան