Թուրքիան և Իսրայելը գնում են հարաբերությունների կարգավորման շուրջ նոր բանակցությունների: Երկու երկրների ԱԳ ներկայացուցիչների միջև բանակցությունները կայանալու են Ժնևում: Վերջին շրջանում Իսրայելից հաճախակի էին հնչում Թուրքիային ուղղված դրական ուղերձներ:

 

Եվ այդ բանակցություններից առաջ, ուշագրավ է, որ նախօրեին նախագահ Էրդողանն իր նստավայրում ընդունել է ամերիկյան հրեական լոբբիստական կառույցի ներկայացուցիչներին: Սա վերջին տարիներին առաջին նման ձևաչափով հանդիպումն էր:

 

Ակնհայտ է, որ թե Իսրայելը, թե Թուրքիան ներկայում շահագրգռված են հարաբերությունների կարգավորմամբ, այլ հարց է, որ նախկինում կուտակած «բեռից» այս կամ այն կերպ ավելի մաքուր դուրս գալու ճանապարհներն են բարդ' հատկապես Թուրքիայի պարագայում:

 

Լևոն Հովսեփյան