Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի սկզբին կայցելի Իրան։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն։Նա նշել է, որ հանդիպումների ժամանակ նախատեսվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում։
Չնայած Բաքուն ու Թեհրանն ունեն հատկապես տնտեսական համագործակցության լայն օրակարգ'էներգետիկա, տրանսպորտ, ներդրումներ, սակայն Ալիևի մոտակա այցն Իրան կարող է պայմանավորված լինել վերջին շրջանում նկատվող հայ–իրանական հարաբերությունների ակտիվացման հետ։ Դա վերաբերվում է ինչպես Սյունիքում ազատ տնտեսական գոտում իրանական հնարավոր ներդրումների, Վրաստան–Հայաստան–Իրան էլեկտրահաղորդակցման գծի, ինչպես նաև Թբիլիսիից ու Թեհրանից հնչող այն հայտարարությունների հետ, որ նրանք հետաքրքրված են Պարսից ծոց–Սև ծով միջանցքին նոր շունչ հաղորդելու մեջ'Հայաստանն այս պարագայում դառնում է տարանցիկ միջանցք Իրանի ու Վրաստանի համար։
Ադրբեջանի'ՀՀ–ը տարածաշրջանում մեկուսացնելու պլանները ձախողվում են։
ՀՀ–ը'Վրաստանի ու Իրանի հետ ունի քաղաքական բարձր մակարդակի համագործակցություն ու կողմերը պատրաստ են ձեռնարկել եռակողմ տնտեսական, էներգետիկ և այլ նախագծեր։ ՀՀ–ը ուղղակի պետք է ավելի մեծ ֆինանսական միջոցներ ներդնի նույն Հյուսիս–Հարավի կյանքի կոչման, ինչպես նաև ներդրումային բարենպաստ պայմաններ ստեղծի ազատ տնտեսական գոտիներում հարևան Վրաստանի ու Իրանի ներդրումները ներգրավելու համար։
Բաքվին անհանգստացնում է նաև ՀՀ–Իրան ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները'այս օրերին Թեհրանում էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Անդրադառնանք այն տնտեսական նախագծերին, որոնց կյանքի կոչման շուրջ կարող է բանակցել Ալիևը Թեհրանում։
Առաջինը'տրանսպորտային համագործակցություն։Ադրբեջանն ու Իրանը որոշել են արագացնել Աստարա՝ Իրան-Աստարա՝ Ադրբեջան երկու երկրները միմյանց կապող երկաթգծի շինարարության նախագիծի իրականացումը: Այդ մասին հայտարարել է իրանական Գիլյանի նահանգապետ Մոհամեդալի Նաջաֆին:
«Երկաթծի երկարությունը կազմում է 7 կմ և Իրանի տարածքում կառուցվում է այդ երկաթգծի 2 կմ-ոց հատվածը: Քննարկման ընթացքում որոշվել է իրանական Աստարայում բեռնատար տերմինալի կառուցման մասին»,-նշել է Նաջաֆին:
Նա նշել է, որ Իրանը շահագրգռված է Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի արագ կյանքի կոչմամբ: Հյուսիս-Հարավ երկաթգիծը կմիավորի Հյուսիսային Եվրոպա Հարավ-արևելյան Ասիայի հետ: Այն կապող օղակ կծառայի Իրանի, Ադրբեջանի և ՌԴ-ի երկաթգծերի միավորման համար: Տվյալ նախագիծը ենթադրում է իրանական և ադրբեջանական Աստարաների միջև երկաթգծային կամրջի շինարարություն և ութ կմ-ոց երկաթգծի շինարարության Ադրբեջանի տարածքում:
Երկրորդ'էներգետիկ համագործակցություն։Ադրբեջանը 2016թ.–ից սկսելու է էլեկտրաէներգիա մատակարարել Իրանին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը: Բացի այդ, SOCAR 2016թ.–ի հունվար–սեպտեմբվերին 167,3 միլիոն խմ գազ է փոխանակվել Իրանի հետ: Ադրբեջանի գազն Իրանի տարանցքով տեղափոխվում է դեպի Նախիջևան։
Երրորդ'ներդրումներ։Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են երկու գործարան կառուցել Արազ գետի ափին իրանական Մարազադ և ադրբեջանական Օրդուբադ քաղաքների մոտակայքում։
Իրանական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 2,6 միլիարդ դոլարի, որից 145 միլիոնը բաժին է ընկնում ոչ նավթային ոլորտին։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում աշխատում է իրանական կապիտալով 450 ընկերություն։Ապրանքաշրջանառությունն Ադրբեջանի ու Իրանի միջև 2016թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է 175միլիոն դոլար, որից 130 միլիոնը բաժին է ընկնում Իրանից ներկրմանը։
Արտեմ Բալասանով