Ուսումնասիրում էի Ալիևի Իրան այցի իրանական եւ ադրբեջանական մամլո անդրադարձները:
Իրանական լրատվամշիջոցները ու փաստացի ձայնագրությունները գալիս են ապացուցելու այն հանգամանքը,որը Իրանը բացարձակապես դեմ է տարածաշրջանում քաղաքական քարտեզի փոփոխման եւ այդ մասին իր դիրքորոշումն է արտահայտել Ալիևի հետ հանդիպման ընթացքում:Ռուհանին նաեւ նշել է,որ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը տեսնում է միայն բանակցային խաղաղ ֆոնի վրա:Իսկ այժմ տեսնենք ադրբեջանական լուսաբանումը:


«Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուհքանիի իր ՝ կոնֆլիկտի հանդեպ ունեցած դիրքորոշման համար,որը հիմնված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա:» Ալիևը Թեհրանում նաև ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ,որի ընթացքում նշել է,որ Ադրբեջանը օգնության է սպասում Իրանից ՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում:
Ու Ալիևը Իրանից օգնության է սպասում այն պարագայում,երբ Ադրբեջանը Իրանի Ատրպատականն նահանգի «տենչանքի» պատճառով Իրանի համար ոչ պակաս վտանգավոր հակառակորդ է քանի Հայաստանի համար:
Կարելի է եզրակացնել,որ Ադրբեջանը իրական,փաստացի ու լուրջ հարաբերությունների լուծման փոխարեն վազում է տեղեկատվական պատերազմի ետևից և ամեն երկիր այցի ընթացքում իր հետ է տանում իր քարոզչական ճամպրուկը,անկախ այն հանագամանքից բանակցություններն ինչ ընթացք են ունեցել,այն ադրբեջանի շահերից բխող ներկայացնելու համար:Այս ամենը ,իհարկե,եթե մի արտահայտությամբ բնորոշենք,Ադրբեջանական պարտվողի հոգեբանության արգասիք կարելի է համարել:

Սաշա Սուլթանյան