Փետրվարի 1-ին Թալիշի ուղղությամբ ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական ներթափանցման բավական անհաջող փորձը պայմանավորված է Հայաստանի Պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի՝ Իրան կատարած այցելությամբ։ Բաքվում մեծ անհանգստություն կա այցի հետ կապված՝ հայ-իրանական ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հնարավորությունների առումով։
Ալիևը դիվերսիոն ներթափանցման այս քայլով փորձում էր ստվերել դեպի Իրան Վ. Սարգսյանի այցելությունն ու Իրանում ընթացող հայ-իրանական պաշտպանական երկկողմ բանակցությունները։ Բանակցությունների արդյունքում կողմերի միջև արդեն կան որոշակի պայմանավորվածություններ, որոնք դրական կանդրադառնան ինչպես երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության խորացման, այնպես էլ Հայաստանի պաշտպանական անվտանգության ապահովման գործում առհասարակ։
Կարեն Վերանյան