Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի ուղղությամբ այս գիշեր Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր Նախագահ Սարգսյանի երեկ ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանգստացե՛ք։

 

Չեն հանգստանալու։ Քանի դեռ Ադրբեջանում իշխում է համատարած հայատյացությունը, չեն հանգստանալու։

 


Դեռ երկար ժամանակ պետք է զգաստ լինենք ու աչալուրջ։ Ու իհարկե չշեղվենք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքից։ Մեր ճշմարտացիության ու արդարացիության գրավականներից մեկը, կարծում եմ, հենց դա է։