Հասարակական գործունեություն ծավալող յուրաքանչյուր գործիչ պետք է հստակ պատկերացնի, որ իր առաքելության բուն նպատակը հասարակության խնդիրներին լուծումներ փնտրելն ու այդ խնդիրները բարձրաձայնելն է, այլ ոչ թե հակառակը: Զուտ մրցակցային տեսանկյունից դիտված, դա չպետք է արտահայտվի հասարակական գործչի ամբիցիոզ դրսևորումներով: Գագիկ Ծառուկյանի կենսագրությանն ու տարիներ շարունակ ծավալած գործունեությանը ծանոթ յուրաքանչյուր քաղաքացի կփաստի, որ հասարակական ոլորտում նրա ունեցած ավանդն անգնահատելի է: Կույրն ու համրն անգամ տեղյակ են, թե որքանով է նպաստել Գագիկ Ծառուկյանը հասարակության կյանքն ավելի բարեկեցիկ, առօրյան ավելի նպատակային դարձնելու համար: Այս համատեքստում տվյալ ոլորտում գործունեություն ծավալել և փորձել վատաբանել Գագիկ Ծառուկյանի նման գործչին, դա առնվազն աբսուրդի ժանրից է կամ փորձ է ինքնահաստատման կամ էլ ավելի վատ, պատվերի շրջանակներում արված հայտարարություն է: Թվարկված և ոչ մի դրսևորում պատիվ չի բերի իրականացնողին, սակայն այս առումով մարդկային բանականության օրենքներին դեմ գնալով, հանդես է եկել հասարակական գործիչ Ստեփան Դանիելյանը: Այն որ Դանիելյանը փորձել է իր տեսնկյունից դիտարկել քաղաքական դաշտում ընթացող իրադարձությունները և դրանք մեկնաբանել է իր սուբյեկտիվության տիրույթում, դա հասկանալի է, սակայն բոլորովին այլ է, երբ դա արվում է կոնկրետ, ուղղորդված՝ Գագիկ Ծառուկյանի, մասնավորապես նրա շուրջ ձևավորվող դաշինքի վերաբերյալ: Հասկանալի է, որ որոշ ուժեր, փորձում են Դանիելյանի նման գործիչներին, ծառայեցնել որպես գործիքներ՝ սեփական մտքերն ու ամբիցիաները բավարարելու համար, բայց բոլորովին այլ հարց է, թե այդ ամենից հետո Դանիելյանի «հեղինակությունը» որ գրողի ծոցն է գնալու:
Պահի ազդեցության տակ արված որոշումների արդյունքում է, որ այսոր ունենք հասարակա-քաղաքական գործիչների համար նախատեսված աղբարկղ, որտեղ հայտնվում են այն գործիչները, որոնց ուղեղները մթագնում են, երբ նրանց «չալաղաջ» առաջարկ են անում ($)՝ այս կամ այն քաղաքական գործչի հասցեին անհիմն և աննպատակ հերյուրանքներ տարածելու համար: Այդ աղբարկղից հետդարձի ճանապարհ չկա, սա պետք է հաշվի առնեն Դանիելյանի մտածելակերպը կիսող գործիչները և կշեռքի նժարին դնեն փողն ու իրենց հեղինակությունը, կոնկրետ Ստեփանի դեպքում ավելի ծանր է եղել փողի նժարը, որն էլ ուղղակի կերպով նշանակում է ինքնաոչնչացում:
Մանվել Գասպարյան