Օսկարակիր և աշխարհում ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Ջենիֆեր Լոուրենսը բրիտանական Harper’s Bazaar ամսագրին տված հարցազրույցում խոսել է իր կազմվածքի մասին՝ անկեղծանալով, որ իրեն ևս ճնշել են իր կազմվածքի մասին խոսակցությունները և խորհուրդները:
«Ես շատ երիտասարդ էի. Ցավոք, նման բանի միջով անցնում է գրեթե ամեն դերասանուհի: Ինչ-որ մեկն ասում էր, որ ես գեր եմ և պետք է անհապաղ նիհարեմ»,- հիշում է Ջենիֆերը:
«Նրանք ինձ տվել էին լուսանկարներ, որոնցում հնարավորինս չափ քիչ հագուստ կար իմ վրա, և խորհուրդ էին տալիս դրանք օգտագործել՝ որպես մոտիվացիա: Դա ինձ շատ մեծ ցավ էր պատճառում՝ անկախ այն հանգամանքից, որ ես մրցանակներ էի ստանում»,- խոստովանել է դերասանուհին:
Դերասանուհին հայտարարել է, որ եթե որևէ մեկն իր մոտ նորից փորձի խոսել դիետաների մասին, ինքը խորհրդատուին կուղարկի գրողի ծոցը: