Նիկոլի ցինզմը սահման չունի: Նրա կողմից ստորագրված կապիտուլյացիայի պայմանագրից մեկ շաբաթ է անցել: Մինչ օրս իրավիճակը շտկելուն ուղղված ոչ մի քայլ չի արել այս իշխանությունը: Ճիշտ հակառակը' բռնել և հալածել է բոլոր նրանց, ովքեր անգամ այս աղետալի պահին փորձել են գոնե մի փոքր հնարավորություն գտնել: Իսկ հիմա կանգնել ու առանց ամաչելու իրեն անիծող ժողովրդին ինչ-որ ճանապարհային քարտեզ է առաջարկում:
Չի լինելու դա, Նիկոլ: Քեզ հետ գնալու ճանապարհ չունենք մենք: Ոչ մի մետր: Դու միայնակ ես գնալու: Ուղիղ գրողի ծոցը:
Իսկ մենք այսօր երեկոյան' ժամը 18:00-ին, հավաքվելու ենք Ազատության հրապարակում: Հավաքվելու ու մեր վճռական Ոչ-ն ենք ասելու բոլոր ստահակներին ու իրենց դավաճան ծրագրերին: