Թուրքիայի հայոց պատրիարքարանի մասին մի տեսանյութ էի դիտում շատ վաղուց'դպրոցական տարիքում: Տեսանյութում տեսա, որ Պատրիարքարանում Թուրքիայի դրոշն է կանգնած, իսկ պատին Քեմալ Աթաթուրքի նկարը: Բավականին զարմացել էի,որ հայկական կազմակերպությունը թուրքական դրոշ է պահում և Աթաթուրքի նկարն է պատին պինդ-պինդ կախել: Ինձ բացատրեցին, որ դա ստիպված արված քայլ է,որ Թուրքիայում բոլոր կազմակերպություններին են ստիպում այդպես վարվել: Հասուն տարիքում արդեն միշտ լսում էի Պոլսո Պատրիարքության հայտարարությունները տարբեր հարցերի շուրջ : Մեղմ ասած այդ հայտարարությունները այնքան զգուշավոր էին, որ խիստ տարբերվում էին թե մեր պետական թե տարբեր ազգային կառույցների տեսակետներից: Միշտ փորձում էի ըմբռնումով մոտենալ'ասելով ինքս ինձ,որ նրանք վտանգի տակ են,որ ստիպված են այդպես վարվել: Բայց գրողը տանի այս վերջին հանդիպում գրկխառնությունը էրդողանի հետ արդեն ոչ մի շրջանակի մեջ չի տեղավորվում: Հո ազգովի կրակը չենք ընկել,որ դուք նախընտրում եք ապրել մեր դարավոր թշնամու պետության մեջ,նրա պետությանը հարկեր վճարել,նրա բանակում ծառայել,նրա իշխանավորներին քծնվել: Բավական է կուլ տանք,որ մի պոլսահայ համայնքի հոգևոր կառույց իր նեղ համայնքային շահերի համար հարամի մեր ազգային շահերը և ջանքերը'հիմարաբար քծնելով և շնորհակալություն հայտնելով շներին,թուրքի ջրաղացին ջուր լցնելով: Այդ քայլով ասում են նրանք,որ Էրդողանը ճիշտ է դա համընդհանուր ցավ է,ինչ հայկական ցեղասպանություն: Պոլսահայ համայնքը մեծ ավանդ ունի մեր ազգային մշակութային,պատմության մեջ,բայց գրողի ծոցն ուղարկենք ցանկացած համայնքային կառույց,որը իր մի քայլով ցեխն է գցում համազգային գործը: Հարգելով պոլսահայերին' չեմ կարող լռել պատրիարքարանի պնակալեզ ապազգային քայլերին: Համայնքի վտանգված լինելը արդարացում չէ քծնվելու, ազգադավ քայլեր անելու համար: Կամ Պոլսից արտասահման մեկնեք ,կամ թողեք մնացած ազգից տարբերվելու ,ազգի շահերին ներհամայնքային շահերով փոխարինելու ավանդույթը,որովհետև միայն ձեր հայտարարություններն են աշխարհով մեկ տարածում թուրքերը և ձեզ են ազգիս դեմ քարոզչական զենք դարձնում:
Տիգրան Մկրտչյան