Առաջարկում եմ առանց ավելորդ ժամանակ կորցնելու, շատ արագ և կտրուկ անցում կատարել դպրոցական միասնական համազգեստի: Դպրոցը նորաձևության տուն չէ, այստեղ անհրաժեշտ է ստանալ որակյալ միջնակարգ կրթություն և ամեն ինչ պետք է անել բոլոր աշակերտների համար հնարավորինս հավասար պայմաններ ապահովելու համար: Քանի որ մեր հասարակությանը բնորոշ է սոցիալական բևեռվածությունը, շատ էական է, որ աշակերտը գոնե դպրոցում կաշկանդված չլինի իր ընտանիքի սոցիալական դիրքով , բոլոր աշակերտները լինեն դպրոցական համայնքի հավասար անդամներ : Համազգեսի վրա անհրաժեշտ է պատկերել նաև պետական դրոշն ու զինանշանը' ձգտելով աշակերտի մեջ հարգանք և սեր դաստիարակել Հայաստանի Հանրապետության և նրա խորհրդանիշների նկատմամբ : Շատ լավ կլիներ, որ դպրոցում բացի զանգի ձայնից, օրական գոնե մեկ անգամ հնչեր նաև Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:


Սրանք նաև ազգ-բանակ կոնցեպտի կարևորագույն բաղադրիչները կդառնան, քանի որ աշակերտը այդ տարիքից կգիտակցի հայրենիքի համար համազգեստ կրելու, շարք կանգնելու զինվոր դառնալու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

 

Հայկ Արամյան