Դպրոցն ավարտելուց հետո քանի՞ անգամ եք եռանկյան փոքր կողմից դիմաց ընկած անկյան չափ կամ ծառից ընկնող տերևի արագություն հաշվել:
Մարդու կյանքում ամենամեծ նշանակությունն ունեն իռացիոնալ երևույթները՝ սերը, ատելությունը, կամքը, զգացմունքները, վախերը, կարծրատիպերը, բարդույթները, հույսերը, ցանկությունները:
Եվ դրանցից ոչ մեկի հետ աշխատելու հմտություններ դպրոցում չեն սովորեցնում: Չեն սովորեցնում, որ ամեն ինչ անցնում է, բայց ոչ թե ուրիշ տեղ, այլ՝ ավելի խորը:
Չեն սովորեցնում, որ վախերիդ դեմ պետք է պայքարես, և պայքարես ինքնուրույն, որովհետև քո անձնական հրեշներին ոչ ոք, բացի քեզնից, հաղթել չի կարող, այն պատճառով, որ դրանք քո իսկ երևակայությամբ ստեղծված և միայն քո մեջ ապրող հրեշներ են:
Չեն սովորեցնում, որ կյանքն իրականում իմաստ չունի, քանի դեռ դու ինքդ քո կյանքին իմաստ չես տվել, չեն ասում, որ կյանքին իմաստ են հաղորդում ինչքան սերը և երջանկությունը, այնպես էլ՝ մասնագիտությունը, արդարամտությունը և այլն:
Չեն սովորեցնում, որ կյանքում ամենակարևորը շփումն է և այն միջավայրը, որտեղ դու շփվում ես, որովհետև մարդ շփման արդյունք է:
Չեն սովորեցնում, որ ուղեղը սնվում է երաժշտությամբ, իսկ հոգին բուժվում է զգացողություններով:
Չեն ասում, թե ինչքան կարևոր է, որ կյանքում գտնես քո երաժշտությունը, քո հեղինակին, քո մասնագիտությունը, քո խմիչքը, վերջապես, որպեսզի վերջիվերջո քեզ գտնես, որ քեզ էլ կարողանան գտնեն:
#ինքնակրթություն_is_փրկություն
Մովսես Դեմիրճյան