Արտասահմանյան լրատվամիջոցների մասով:
Մի անգամ 90-ականներին, Արցախյան պատերազմի ժամանակ, Սպարեպետին առաջարկում են 50.000 $ դիմաց Ռուսական ОРТ- հեռուստա ալիքի «Время» լրատվականով հայանպաստ նյութ թողարկել: Սպարապետը ծիծաղում է՝ ասելով, որ 50.000 $-ով մեկ տանկ կառնի և հրաժարվում է:

 


Այո մենք դրա համար փող չունենք և ժամանակն է, որ մենք հայերս ամբողջ աշխարհով մեկ, անկախ հայացքներից ու դավանանքից, Ֆեյսբուքում ձևավորենք համաշխարհային հայկական մի խումբ , որի հրապարակած ինֆորմացիան (հնարավոր բոլոր լեզուներով) պարտքը լինի ամեն հայի տեղադրել իր էջին:
Այս ձևով մենք կկարողանանք դիմակայել և միասնական հզոր հակահարված տալ թուրքերին:
Տեղադրելով կարևոր ինֆորմացիան մեր անձնական էջին ինֆորացիոն դաշտում կհաղթենք նավթա- դոլարներին:
Այստեղ շատ կարևոր է սփյուրքի հայության դերը, որը առանց հապաղելու ինֆորմացիոն ճակատում պետք է սատար կանգնի խրամատում մարտնչող հայ զինվորին:

 

Արման Վարդանյան