Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սփյուռքի նախարարություն Հայաստանի Հանրապետությանը պետք է։
Ու ճիշտ հայեցակարգ ու դիրքավորում է պետք գտնել այդ յուրահատուկ կառույցի համար։
Իմ մոդելը պարզ է. Սփյուռքի նախարարը պետք է լինի (1) Սփյուռքի «օմբուդսմանը» ՀՀ գործադիրում և (2) ՀՀ պետական քաղաքականության «մունետիկը» Սփյուռքում։
Վստահ եմ՝ այդ կարևոր նախարարությունը մի օր վերականգնվելու է», - գրել է Ռուբեն Մելիքյանը։