Առավոտյան՝ «միայնակ ակցիա» ԱԺ շենքի դիմաց՝ խաղաղ հավաքների ազատությունը քաղաքացիներին վերադարձնելու պահանջով, հետո՝ ապօրինի վարչական ձերբակալում, հետո՝ ինձ ու մյուս «միայնակ»-ներին ձերբակալելու դեմ բողոքողներին իրավաբանական օգնություն՝ ոստիկանության նույն բաժնում, հետո բոլորին ազատեցին, հետո՝ ուղիղ եթեր «Պրեսինգում», իսկ վերջում՝ մեքենաս ենթարկվեց մի թեթև ԱՊՊԱ-ի շատ դրական մի անձնավորության կողմից։
Մի խոսքով, մի փոքր անսովոր օր էր։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր արարքներով կամ խոսքով աջակցություն, սրտացավություն ու համերաշխություն հայտնեցին։ Ներողություն եմ խնդրում բոլորից, ում զանգերին, հաղորդագրություններին չեմ պատասխանել, գրառումներին, հայտարարություններին չեմ արձագանքել։ Վաղը-մյուս օրը մեկ առ մեկ կարձագանքեմ։
ՀԳ. Խաղաղ հավաքների ազատությունը պետք է վերադարձվի ՀՀ քաղաքացիներին!