![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/blogs/67605.png&w=300&h=200&mt=1505696020)
Ղարաբաղի առնչությամբ Էրդողանի հայտարարության տեսահոլովակի այն հատվածը, որտեղ ասում է, որ Լեռնային Ղարաբաղը ազերիներինն է, կարևոր է այն առումով, որ ադրբեջանցիների համար, փաստորեն, չափազանց վիրավորական է եղել Թուրքիայի նախագահի կողմից' իրենց «ազերի» անվանվելը:
Գրեթե միահամուռ շեշտում են, որ իրենք պարզապես թուրքեր են կամ թյուրքեր, կամ Ադրբեջանի թուրքեր: Սա ևս մեկ ապացույց, որ և՛ «ազերի» և «ադրբեջանցի» եզրերը Ադրբեջանի նույնիսկ այսօրվա հասարակության համար օտար են և դրանց կիրառության նպատակը միայն պատմական զեղծարարությունների և ԱՀ տեղաբնիկների ձուլման հնարավորությունների ստեղծումն է:
Արտյոմ Տոնոյան