Եթե հիշվող ու էպիկական արձակուրդներ եք պլանավորում, ապա պետք է տեղյակ լինեք աշխարհի ամենաուշագրավ հյուրանոցների մասին, որոնցից յուրաքանչյուրն անմոռանալի փորձառություն է խոստանում:

 

8 Խահալա հանգստյան տուն. Օահու, Հավայան կղզիներ

via:www.oyster.com

Խահալա հանգստյան տունը թաքնված գանձ է Հավայան Օահու կղզում: Այն առավել հատնի է հյուրանոցի մոտ լողացող մարդամոտ դելֆիններով և հաճախ անվանվում է Դելֆինների հյուրանոց: Հյուրանոցն ինքնին գեղեցիկ է, սակայն դելֆինների առկայությունն է, որ այստեղ մնալը յուրահատուկ ու անկրկնելի փորձառություն է ապահովում: Դելֆինների շոուներն անվճար են, և ցանկության դեպքում դու կարող ես լողալ ու խաղալ նրանց հետ:

 

7 Սառցե հյուրանոց. Ջուկասջարվի, Շվեդիա

via:iloveineedblog.com

Երբևէ քնե՞լ ես սառցե մահճակալին, իսկ նստե՞լ ես սառույցից պատրաստված սեղանի մոտ սառցե աթոռին: -5 ºC ջերմաստիճան ունեցող Սառցե հյուրանոցն աներևակայելի գեղեցիկ վայր է սառցե քանդակներով ու կահույքով, սառցե բարով, սառցե սպասքով, որն իսկական հեքիաթային փորձառություն է ապահովում: Հյուրանոցը բաց է դեկտեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածում: Ամեն տարի այն հալվում և նորից է վերակառուցվում:

6 Ժյուլի ստորջրյա տնակ. Քի Լարգո, Ֆլորիդա

via:alux.com

Երբևէ ցանկացել ես ստորջրյա հյուրանոցում ապրել, որտեղ սենյակիդ պատերից կարող ես հետևել, թե ինչպես են լողում գունավոր ձկները: Հյուրանոց մտնելու համար անհրաժեշտ է 6,5 մետր սուզվել ջրի խորքը: Ժյուլի ստորգետնյա տնակն արհեստական քարանձավ է, որտեղ կարող եք վայելել ստորջրյա հեքիաթային կյանքի ողջ գեղեցկությունը:

 

5 V8 հյուրանոց. Ստուտգարտ, Գերմանիա

via:quirkyhotels.com


Եթե փոքր-ինչ տարված ես վինտաժային գեղեցիկ մեքենաներով, ապա էքսկլուզիվ «V8» հյուրանոցը հենց քեզ համար է: Յուրաքանչյուր թեմատիկ սենյակում կարելի է որևէ մեքենայի տեսքով կահույք և աքսեսուարներ գտնել: Ինչ խոսք, այստեղ կարելի է նաև հրաշալի լուսանկարներ անել Instagram-ի համար:

4 Գրադարան հյուրանոց, Նյու Յորք, ԱՄՆ

via:www.vagabondish.com


Նյու Յորքի «Գրադարան հյուրանոցի» յուրաքանչյուր հարկ առանձին ժանրի է նվիրված, և այստեղ դուք կարող եք գտնել ամենատարբեր ոճի գրականություն՝ փիլիսոփայությունից, սոցիալական գիտություններից մինչև գեղարվեստական գրականություն: Յուրաքանչյուր սենյակ ունի գրքերի հատուկ հավաքածու: Եթե դու գրող ես կամ էլ գրքասեր ընթերցող, ապա հյուրանոցը կատարյալ վայր է քեզ համար: Այստեղ նույնիսկ կա առանձին ընթերցասենյակ և ավելի քան 6000 այլ գրքերի հավաքածու:

3 Սան Ռոքս Բուտիկ հյուրանոց. Սանտորինի,Հունաստան

Via Sun Rocks Boutique Hotel

Գեղատեսիլ Սանտորինիում գտնվող այս հյուրանոցը յուրահատուկ վայր է, որը կառուցվել է հրաբխային ժայռի մեջ փորվելով: Այս հյուրանոցն իսկական հեքիաթ է հիշեցնում օվկիանոսի անկրկնելի տեսարաններով: Այնպիսի զգացողություն է համակում, ասես ապրում ես սեփական քարանձավի մեջ, իսկ սենյակները ճոխ են և մաքուր: Այստեղից բացվող տեսարանները պարզապես սյուրռեալիստական են:

2 Քրեյզի Բեյր. Բիկոնսֆիլդ, Միացյալ Թագավորություն

Բիկոնսֆիլդի ամենահին կառույցը, որը թվագրվում է 15-րդ դարին, ձևափոխվել է՝ վերածվելով յուրահատուկ դիզայնով ու դրամատիկ ճարտարապետությամբ օազիսի: Այս հյուրանոցի սենյակները շոկի կենթարկեն իրենց սյուրռեալիստական դիզայնով ու մթնոլորտով: Այստեղ 32 միմյանցից կտրուկ տարբերվող համարներ կան, և Դուք հնարավորություն ունեք ընտրելու Լաս Վեգասից, Մուլեն Ռուժից մինչև Մարս մոլորակից ոգեշնչված դիզայնով սենյակներ:

1 Ֆեյրմոնթ դղյակ Լուիզ լիճ. Ալբերտա, Կանադա

Via Fairmont Chateau Lake Louise

Կանադական սառցադաշտերից առաջացած լճի ափին գտնվող այս հյուրանոցում մնալն իսկական ռոմանտիկ փորձառություն կապահովի: Հյուրանոցը կախարդական է տարվա բոլոր եղանակներին, այն առաջարկում է ճոխ սենյակներ ու բարձրորակ ծառայություններ, ինչպես նաև շունչը կտրելու աստիճան գեղեցիկ տեսարաններ: