Մեկնելով այլ քաղաք կամ երկիր մենք համարյա վստահ ենք, որ հյուրանոցը, դա մի վայր է, որտեղ մեզ ոչինչ յուրահատուկ չի սպասվում` պահարան, մահճակալ, մաքուր սրբիչներ և այլն: Սակայն աշխարհում կան հյուրանոցներ, որտեղ մեկ անգամ լինելով, դրանք երբեք չեք մոռանա:
 
«Գրադարանային հյուրանոց», Նյու Յորք, ԱՄՆ

 
Չնայած, որ այսպիսի հյուրանոցի գաղափարը այդքան էլ նոր չէ, սակայն Նյու Յորքի գրադարանային հյուրանոցը ստեղծված է իսկական գնահատողների և գրքասերների համար: 10 հարկերից յուրաքանչյուրը դասակարգված է`գրականություն, տեխնոլոգիա, արվեստ և այլն: 60 սենյակներից  յուրաքանչյուրը ներառում է գրքերի թեմատիկ հավաքածու`կախված հարկից:
Արժեքը`550$ է մեկ գիշերվա համար:
 
«Ազատ ոգու ոլորտներ», Վանկուվեր կղզի, Կանադա
 

 
Փայտե գնդակները հյուրանոցի համարներն են, կախված են ճյուղերի մեջ` ջունգլիների սրտում, Վանկուվեր կղզում: Անսովոր հյուրանոցում սենյակները ընդամենը երեքն են: Կան ընդհանուր հյուրերի քաշի սահմանափակումներ և յուրաքանչյուր ոլորտ ունի իր անունը`Եվա, Մելոդի և Էրին: Ամենահարմարը Էրինն է, անտեղ կա երկտեղանի մաճակալ, փոքր սառնարան, բար և բազմոց: Տանիքի վրայի պատուհանի միջոցով կարելի է հիանալ աստղային երկնքով:
Էրինում բնակվելու արժեքն է մեկ գիշերվա համար 250$:
 
«Կակսլաութանեն», Սաարիսելկյա, Ֆինդալնդիա
 

 
Հյուրանոցը բաց է միայն հյուսիսային բևեռափայլի ժամանակահատվածում, այսինքն սկսած օգոստոսի երրորդ շաբաթից մինչև ապրիլ ամսվա վերջ: Հարմարություններից հյուրանոցային սենյակներում կան` հյուրերի անկյուն, բուխարի, անձնական սաունա և խոհանոցային պարագաներ:
Արժեքն է`250$ մեկ գիշերվա համար:
 
«Սառցե հյուրանոց», Յուկկասյարվի, Շվեդիա

 

 
Սա աշխարհում միակ հյուրանոցն է, որն ամեն ձմեռ վերածնվում է: Բոլոր հյուրանոցային համարները բաժանվում են տաքի և սառնի: Սառը սենյակների կահույքը ամբողջովին սառույցից և պինդ ձյունից ձեռքի աշխատանք է, սենյակներում ջերմաստիճանը մոտ -6 է: Սակայն այցելուները ունեն անմիջական ելք դեպի սաունա:

Սառը սենյակների արժեքը սկսվում է մեկ գիշերվա համար 850$-ից: