Դուք ամենայն հավանականությամբ չգիտեիք, որ աշխարհի ամենամեծ հյուրանոցը 10 հազար համար ունի։ Այդպիսի անիրական թիվ դժվար է անգամ պատկերացնել։ 
Բայց այդ փաստը միակը չէ, որ առանձնացնում է նրան մնացյալ հանգստավայրերից։ Դուք կցնցվեք, իմանալով, որ այդ հյուրանոցում, կառուցման պահից ի վեր արդեն 70 տարի է ոչ մի հյուր կանգ չի առել։ Այսօր կպատմենք ձեզ գերմանական «Պրորա» հյուրանոցի պատմությունը, որին այդպես էլ չվիճակվեց դառնալ այն, ինչ նպատակով որ այն կառուցել էին։
Այս հսկայական հյուրանոցը տեղակայված է գերմանական Ռյուգեն կղզում, որի ափերը ողողում են Բալթիկ ծովի ջրերը։


«Պրորան» գրեթե 5կմ երկարությամբ ձգվում է կղզու երկայնքով և ծովից հեռու է ընդամենը 150 մետր։

Հյուրանոցային համալիրը բաղկացած է 8 միանման կառույցներից։ Դրանք բոլորը կառուցվել են 1936-39 թթ.` նացիստների կողմից` Ռեյխի «Ուժ` ուրախության միջոցով» ծրագրի շրջանակներում։
Այս հսկայական կառույցի շինարարության մեջ ներգրավվել էին Գերմանիայի այն ժամանակվա ամենախոշոր շինարարական ընկերություններն ու 9 հազար մարդ։
Հիտլերը մեծ պլաններ ուներ կապված «Պրորայի» հետ. նա ցանկանում էր աշխարհում ամենամեծ և ամենատպավորիչ ծովային առողջարանը կառուցել, որում 20 հազար համար կլիներ։ Սակայն դիկտատորի ամբիցիաներին վիճակված չէին կյանքի կոչվել։
Նախատեսված էր, որ հյուրանոցի համարների բոլոր պատուհանները պետք է նայեին դեպի ծով, իսկ սանհանգույցն ու միջանցնքերը` կղզու հակառակ կողմը։ Ամեն համարում պետք է լինեին 2 անկողին, զգեստապահարան և լվացարան։
Համալիրի կենտրոնում նախատեսվում էր հսկայական շինություն կառուցել, որը հնարավոր կլիներ պատերազմական ժամանակաշրջանում զինվորական հասպիտալի վերածել։
Երբ սկսվեց պատերազմը, բոլոր շինարարները կամ մոբոիլիզացվեցին բանակում, կամ տեղափոխվեցին զինագործական գործարաններ։ Այդ իսկ պատճառով հսկայական համալիրի շինարարությունը դադարեցվեց։
Զանգվածային ռմբակոծության ժամանակ Համբուրգի շատ բնակիչներ ապաստան գտան այս բլոկներից մեկում։ Ավելի ուշ, «Պրորան» փախստականներ ընդունեց նաև երկրի արևելքից։ Մինչև 1945 թ.–ը այստեղ տեղավորվել էր ՌՕՈւ–ի օգնական կանանց անձնակազմը։
Ինչպիսի՞ն  էր այս կիսակառույց հսկայի հետագա ճակատագիրը։ Պատերազմից հետո «Պրորա» հյուրանոցը անցավ ԳԴՀ–ի բանակի տրամադրության տակ և ծառայեց որպես ծովային հենակետ։ 1990–ականներին Բալկաններից բազմաթիվ փախստականներ այստեղ ապաստան գտան։
Վերջրես պարզվեց, որ բլոկներից մեկը 400 հոգանոց հոսթելի է վերածվել։ Գերմանիայի կառավարությունը նախատեսում է «Պրորան» վերածել ժամանակակից հանգստյան գոտու` լողավազաններով, թենիսի դաշտերով և առևտրա–ժամանցային կենտրոններով։