Դուք ամենայն հավանականությամբ չգիտեիք, որ աշխարհի ամենամեծ հյուրանոցը 10 հազար համար ունի։ Այդպիսի անիրական թիվ դժվար է անգամ պատկերացնել։
Բայց այդ փաստը միակը չէ, որ առանձնացնում է նրան մնացյալ հանգստավայրերից։ Դուք կցնցվեք, իմանալով, որ այդ հյուրանոցում, կառուցման պահից ի վեր արդեն 70 տարի է ոչ մի հյուր կանգ չի առել։ Այսօր կպատմենք ձեզ գերմանական «Պրորա» հյուրանոցի պատմությունը, որին այդպես էլ չվիճակվեց դառնալ այն, ինչ նպատակով որ այն կառուցել էին։
Այս հսկայական հյուրանոցը տեղակայված է գերմանական Ռյուգեն կղզում, որի ափերը ողողում են Բալթիկ ծովի ջրերը։
«Պրորան» գրեթե 5կմ երկարությամբ ձգվում է կղզու երկայնքով և ծովից հեռու է ընդամենը 150 մետր։
Հյուրանոցային համալիրը բաղկացած է 8 միանման կառույցներից։ Դրանք բոլորը կառուցվել են 193639 թթ.' նացիստների կողմից' Ռեյխի «Ուժ' ուրախության միջոցով» ծրագրի շրջանակներում։
Այս հսկայական կառույցի շինարարության մեջ ներգրավվել էին Գերմանիայի այն ժամանակվա ամենախոշոր շինարարական ընկերություններն ու 9 հազար մարդ։
Շարունակությունը՝ այստեղ