ՈՒՂԻ

 

...Նրանք իրենց ընդդիմադիր շարժումը վերածեցին Մեծ ընտանիքի, Համայնքի՝ ապագա երկրի իրենց պատկերացումի համաձայն; Ստեղծեցին սեփական ինքնավարությունը՝ հիմքում դնելով արդարությունն ու արժանավորին վեր բարձրացնելը: Ունեին պետությանը բնորոշ գրեթե բոլոր գործառույթներով բաժիններ, և շարժման հետևորդների գրեթե բոլոր խնդիրները լուծվում էին իրենց կառույցի ներսում:

 

Եվ քանի որ կառույցն ազգային վեհ նպատակներ էր հետապնդում՝ վերադարձնել երբեմնի փառքն ու դիրքն աշխարհում, ու նաև մարդակենտրոն էր, ապա այն գրավիչ էր ու ընդլայնվում էր հետզհետե: Ինչ որ պահից սկսած կառույցն այնքան ընդլայնվեց, որ ինքը սկսեց տեսակետ, ճաշակ ու վարք թելադրել երկրի սոցիալական կյանքին:

 

Դրանից հետո արդեն շռնդալից հաջողությունները դարձան նրանց ուղեկից, նույնիսկ ավելին, քան կարող էին պատկերացնել..