ՊՐՈԲԼԵՄ- ԵԼՔԻ ՈՒՂԻ-ԼՈՒԾՈՒՄ

Ուրեմն, սա մեր պրոբլեմն է, ախտորոշված իննսուն տարի առաջ՝
,,Բուն հայկական խնդիրը՚ - դա օտար լծերի տակ ուծացած հայկական զանգվածները վերստին ազգի վերածելու մեջ է,, ,

սա էլ ելքի ուղին է՝ ներկայացված այդ նույն ժամանակ՝
,,Մեր ժողովուրդը, որ կորցրել է հայ եւ հայրենատէր մնալու իր հաւատը, որ աշխարհում այլեւս ելք, կեանքում հացից զատ այլ նպատակ չի տեսնում այսօր, փրկւել կարող է միայն ճշմարիտ վերանորոգումի ճամբով,,:

սա էլ Վերանորոգումի պարզաբանումն է՝ ներկայացված այդ նույն ժամանակ՝
«Յետադարձ հեռանկարով վերականգնել իր ժողովրդի պատմութեան այս կամ այն դարաշրջանի հոգեւոր կեանքը. հնագիտական պեղածոների դրսեւորմամբ ճշտել նրա մշակոյթի հանգրուանները. համեմատական լեզուագիտութեամբ որոշել նրա լեզուի - որ ասել է՝ նաեւ նրա գիտակցութեան, նրա ոգու - հասակը, ապա՝ նրա տեղը մարդկութեան մեծ ընտանիքում. արդիական փիլիսոփայութեան լոյսի տակ դնել նրա աւանդութիւնները, նրա էպոսը, առասպելները. սեղմ ասած՝ ժողովրդին ճանաչել տալ իր ողջ անցեալը, նշանակում է՝ նրա համար լիարժէք կեանքով ապրելու եւ ստեղծագործելու նախադրեալներ ստեղծել:»

Ու դադարում ենք մարդկանց հուսալքության հանգեցնող կիսամտածված ,,պայքար-պայքար,,-ի տանել:
Նաև դադարում ենք մարդկանց անիմաստ տեղը,,Ի՞նչ անենք,, հարցադրումով զբաղեցնել. ,,Ինչպե՞ս անենք,,-ը պիտի մեզ զբաղեցնի: