1932-ին Բոստոնում տպագրված ,,ԴԵպի կախաղան,, գիրքն եմ կարդում, ուր Արևմտյան Հայաստանում ապրած մի հայորդու հուշերն են:
Ահավոր ծանր է կարդալը:

Կարդում ես ու մտածում՝
- Այդ զուլումը տեսնելուց հետո վիշտը հայերին պիտի դարձներ եղբայրներ, դարձներ արյունակիցից էլ ջերմ հարազատներ: Ու ողջ աշխարհը պիտի ցնցվեր նրանց փոխադարձ ջերմությունը տեսնելով:
Բայց հետո նայում ես շուրջդ, տեսնում ինքնաոչնչացման ժողովրդական այս տենդն ու ակամա գալիս այն մտքին, որ դաժան պատմությունը մի սոսկալի խեղում է պատճառել մարդկանց, այնքան ամեհի, որ անգամ զուլումը չփշրեց այն...

Ու եթե այդ խեղմանը եղեռնի պես ցնցումը անկարող եղավ հաղթահարել, միամտություն չէ՞ արդյոք պայքար-պայքարը որպես բալասան դիտելը...

Թողե՛ք մանկապարտեզը, Նժդեհ ու Հայկ Ասատրյան կարդացեք. նրանք ասել են, թե ինչ կերպ կարելի է հաղթահարել այդ խեղումը ու հային վերադարձնել իր երբեմնի փառքը,,,

 

 


Պեպանյան Արծրուն