- ...ինձ ուժեղ երկիր է պետք, ուր մարդիկ ոգով ամուր կլինեն ու անվեհեր: Չեն երկյուղի մահից և պատրաստ կլինեն իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի բարօրության և ազատության: Ուր թույլ չեն տա օտարի կամքն իշխի իրենց վրա ու քարից զենք կկոփեն, երկնքից շանթեր կիջեցնեն ու չեն համակերպվի նվաստացմանը: Ուր կգտնեն, որ ազգի արժանապատվությունը վեր է ազգի գոյությունից: Ուր մարդն Աստծուն հավասար կսիրի իր երկիրը, իր հայրենիքի պատիվն ու իր անձի արժանապատվությունը: Իսկ դրա համար մարդը պիտի լինի ազատ, խրոխտ, ոգելից, ոչինչ չպիտի կաշկանդի նրա ներսի փոթորիկը: Նա պիտի մի մղում ունենա' հերոսացում:... Այդպիսի մարդ է ինձ հարկավոր, այլապես իմ երկիրը չի դիմանա ախոյաններին ու կուլ կգնա: Այդպիսի՛ երկիր է ինձ պետք:

Ա.Պ. ,,Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ,,