Այն, ինչ կատարվեց Թուրքիայում երեկ գիշերը ու, թերևս, կանխվեց. դեռ շատ ջուր կքաշի, քանի որ հենց այնպես հեղաշրջումներ չեն լինում: (Տարոսն Ադրբեջանին):
Պարզվում է ( :) ) Թուրքիայում ներքին ճգնաժամ կա ու այնքան է խորացել, որ հասունացել է պետական հեղաշրջման ոչ թե գաղափարը, այլ արդեն իրականացվում է: Իհարկե դրանք ունեն իրենց պատճառներն ու առիթները: Սակայն չպետք է մոռանալ, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը աչքի է ընկնում ամեն ինչ արհամարհելու համառությամբ: (Հզոր են):
Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանի հետ ունեցած ջերմ թշնամական հարաբերությունները բացասական ազդեցություն գործեցին Թուրքիայի տնտեսության վրա, ինչը դժգոհության նոր ալիք էր այն բանից հետո, որ Սիրիայի պատերազմի սկսվելուց ի վեր Թուրքիայում շարունակ պայթյուններ էին տեղի ունենում: Ու այս ամենը քաղաքական վերնախավը իրեն բնորոշ համառությամբ արհամարհում էր ու կանխում օրենքով բռնություն գործադրելու իր իրավասությամբ՝ չմոռանալով այդ ամենում մեղադրել քրդերին ու պայքարի սլաքն ուղղել քրդերի ուղղությամբ:
Հատկանշական է նաև այն, որ Թուրքիայում շատ սեղմ ժամկետներում կառավարությունը հրաժարական տվեց Դավութօղլուի գլխավորությամբ, ու նոր կառավարություն ձևավորվեց: Համենայնդեպս քաղաքական գործընթաց է, իսկ քաղաքականությունը հնարավորի արվեստն է, ուստի նորմալ է ներքին քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, իսկ այս վերջին դեպքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդ հեղաշրջման փորձը ավելի վաղ պետք է լիներ, սակայն կառավարության փոփոխությամբ այն հետաձգվեց:
Մեծ նշանակություն ունի նաև Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, որը մի պահ ջերմացան, քանզի ԵՄ-ին պետք էր, որ միգրանտների հոսքը դառնա կառավարելի և Թուրքիային նվեր արվեց առանց վիզային ռեժիմ կիրառելու համաձայնագրիր տեսքով, ինչը սակայն Թուրքիային մատուցվել էր այնպիսի սկուտեղի վրա, որ Թուրքիան հրաժարվի: (Այո՛, առաջարկությունները լինում են երկու տեսակ, մեկը ընդունելու, իսկ մյուսը՝ հրաժարվելու համար): Իսկ Թուրքիայի հրաժարումը «վա բանկ» սկզբունքով, համառությունը, չէր կարող լուրջ մտորելու առիթ չտար Արևմտյան աշխարհին: Ինչ էր ասում Թուրքիան՝ պահանջների մեջ հակաահաբեկչական օրենսդրությունը չպետք է փոփոխվի, բայց թուրք բնակիչները պետք է առանց մուտքի արտոնագրի ելումուտ կատարեն ԵՄ երկրներ, ապա թե ոչ, միգրացիոն «շլյուզները» կբացվեն, որը հղի է վտանգավոր հետևանքներով. Բրյուսելի ու Փարիզի ահաբեկչական դեպքերը վկա:
Այսինքն Էրդողանը որպես քաղաքական ղեկավարության գլուխ (ուրիշ կերպ չհասակնալ) դարձել էր թե՛ ներսի և թե՛ դրսի խաղացողների համար անկանխատեսելի ու վտանգավոր:
Ամփոփելով՝ նշենք, որ Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձը, դրսի և ներսի ուժերի շահերից էր բխում, որը դեռև ցույց կտա իր հետաքրքիր հետևանքները, թեկուզև այդ հեղաշրջման փորձը հաջողությամբ չի պսակվել:
Վերջում, կես կատակ, կես լուրջ նշեմ, որ Էրդողանին ցանկանում եմ քաջ առողջություն, երկար տարիների քաղաքական բեղուն կյանք, որպեսզի այդ երկիրը վերջնականապես վարի տա. (Մեզ էլ ինչ կտաք, կտաք):
Վահագն Սարոյան