Ստացվում է` այսրոպեական PR-ի և ուժեղ տղու կեցվածքի համար Ալիևը պատրաստ է հետագայում PR աղետի մեջ հայտնվել կամ էլ այսրոպեական PR-ի հետևանքները չի կարողանում հաշվարկել...

Սկզբում ցույց տվեց, որ ձեռքերն ամենուր հասնում են, ինքնաթիռով Լապշինին Մինսկից բերեց Բաքու և դատեց` ի ցույց դնելով իր ուժն ու հնարավորությունները։ Հետո բաց թողեց մեկին, ով մինչև կյանքի վերջ վիրավոր գազանի նման ամեն ինչ անելու է Ադրբեջանը սևացնելու և խայտառակելու համար։ Սա մաքիավելիզմի կանոնների կոպտագույն խախտում է. կա՛մ չեն նեղացնում, կա՛մ նեղացնելուց մինչև վերջ են նեղացնում, այլ կերպ ասած` ոչնչացնում։

Թե՛ իր անձի և թե՛ իր պետության իմիջի մասով Ալիևը զրոյական վերջնարդյունքով խաղաց։ Չնայած որ այս փնթի գործողության պատմությունը դեռ շատ ջուր կքաշի...
Մի բան հստակ է. այս պատմությունից շահած դուրս եկավ միայն Լուկաշենկոն։ Տնաշենը ոնց որ գետնից փող գտած լիներ ։)

 

Միհրան Հակոբյան