Իրանական հասարակությունը Էրդողանին նմանեցնում է Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնին և Լիբիայի նախագահ Մուամար Քադդաֆիին: Հետևաբար, ըստ միջին վիճակագրական իրանցիների, որոնք ակտիվ են տարբեր սոցիալական ցանցերում և լրատվականների' լուրերի քննարկումների համար հատկացված բաժիններում, Էրդողանին սպասվում է այն նույն ճակատագիրը, որին արժանացել են Սադդամ Հուսեյնը և Քադդաֆին:

 


Իրանական հասարակության արձագանքները, եթե փորձենք խմբավորել, ստացվում է մոտավորապես այսպիսի պատկեր.
- Տեղի ունեցածը հիանալի հնարավորություն է, որպեսզի Էրդողանը ճաշակի «անվտանգության բացակայության» և «վտանգի մեջ լինելու» համը, քանի որ Սիրիայի և Իրաքի կորսված անվտանգության համակարգերի, հարյուր հազարավոր մարդկանց կոտորածի և դժբախտությունների մեղքը «Էրդողանի փորում է» գտնվում:

 


- Էրդողանը պատժվում է այն պարզ պատճառով, որ սկսել էր ջերմ հարաբերություններ կառուցել սիոնիստական ռեժիմի հետ, և տեղի ունեցածը արժանի էր այս նախագահին իր այդ սխալ քաղաքականության համար:
- Շատ լավ կլինի, եթե ի վերջո Թուրքիայում տեղի ունենա հեղափոխություն, քանի որ Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը Իսլամական պետության ահաբեկիչների ամենամեծ հովանավորն է եղել և պետք է պատասխան տա իր կատարածների համար:

 

Արտյոմ Տոնոյան