Երեկ գիշերը Եգիպտոսից հրթիռակոծվել է Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ բնակավայրը: Ըստ իսրայելական տեղեկատվական աղբյուրների՝ 4 հրթիռ է միաժամանակ արձակվել Իսրայելի ուղղությամբ, որից 3-ը որսացել է իսրայելական ՀՕՊ-ը, իսկ 4-րդն ընկել է բաց տեղանքում:
Ըստ տարածվող տեղեկությունների՝ հրթիռակոծության պատասխանատվությունը ստանձնել է Եգիպտոսի Սինայի թերակղզում գործող Իսլամական պետության ճյուղավորումը:

 

Սարգիս Գրիգորյան