Մարտակերտի շրջան: Մարտակերտ, վարչատարածքային միավոր Արցախի Հանրապետությունում։ Շրջանի մակերեսը կազմում է 1.795 կմ², բնակչությունը՝ 18.963 մարդ (2005 թ.)։ Շրջկենտրոնը համանուն Մարտակերտ քաղաքն է։ Կազմավորվել է 1991-ին՝ ԼՂԻՄ նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1930-ին) հիմքի վրա:


Շրջանը հյուսիսից սահմանակցում է Շահումյանի շրջանին, արևմուտքում՝ Քարավաճառի ենթաշրջանին, հարավից՝ Ասկերանի շրջանին, հարավ-արևելքում՝ Աղդամի, արևելքում՝ Բարդայի շրջաններին։ Ունի 43 համայնք, 46 բնակավայր, որոնցից 5-ը ժամանակավորապես են հակառակորդի վերահսկողության տակ։ Մարտակերտի շրջանի տարածքը զբաղեցնում է Խաչեն և Քոլատակ գետերի ավազաններից դեպի հյուսիս ընկած ամբողջ հատվածը և պատմական Արցախ աշխարհի Ջրաբերդ գավառի հիմնական և Խաչեն ու Գյուլիստան գավառների զգալի մասը։


Ընդերքում կան քարածխի, ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, ծծմբային կոլչեդանի, երկաթի, բարիտի, գրանիտի, վարդագույն և սպիտակ տուֆի, բենտոնիտային կավերի, գիպսահողերի, գետավազի, լեռնային ավազի պաշարներ։ Տարածքով հոսում են Թարթառ և Խաչեն գետերը (բազմաթիվ վտակներով)։ Թարթառի հունի պատնեշման միջոցով ստեղծվել է Սարսանգի ջրամբարը, որը կարգավորում է նրա ստորին հոսանքի ռեժիմը, ջրերն օգտագածվում են Սարսանգի հէկի գործադրման համար։ Շրջանի հյոաիսային մասով հոսող Կուր գետի Ինջու վտակի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։


Տարածքում կան մոտ 1100 հայկական պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնցից պատմական մեծ արժեք են ներկայացնում Գանձասարի վանքը (13-րդ դ.), Երեք մանկունք (17-րդ դար), Եղիշե առաքյալի (12-13-րդ դդ.), Ամենափրկիչ, Հոռեկա, Հավապտուկ վանքերը, Պառավաձորի եկեղեցին, Կաչաղակաբերդը (9-րդ դ.), Խոխանաբերդը, Ջրաբերդը, Մելիք-Բեգլարյանների ապարանքը, Վանքասարը և այլ համալիրներ։


Մարտակերտի ազատագրման ռազմական գործողություն, տեղի է ունեցել հունիսի 26-27–ին։ Քարվաճառի ռազմական գածողությունից հետո, երբ ջախջախվել է ադրբեջանական զինուժի Լաչին-քելբաջարյան խմբավորումը, ՊԲ հրամանատարությունը ձեռնամուխ է եղել Ստեղծում Մարտակերտի ազատագրման ռազմական գործողության մշակմանն ու նախապատաւստմանը։

Կարճ ժամանակամիջոցում իրականացվել է ուժերի և միջոցների վերախմբավարում։ Հակառակորդի ուշադրությունը շեղելու նպատակով պլանավավել է մի քանի ուղղություննեավ հարձակողական զործողություններ ձեռնարկել միաժամանակ։ Մարտակերտ քաղաքի մոտ կենտրոնացվել են Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի, Շուշիի ՊՇ-ներից ընտրված հարվածային մի քանի ստորաբաժանումներ, կենտանական ուղղության զորամասեր և ՀՀ մի շարք կամավոաւկան ջոկատներ։
Հունիսի 2-րդ կեսին հաջողությամբ իրականացնելով մարտական խնդիրները՝ հայկական ուժերը գրավել են մարտավարական կարևրության մի քանի բարձունքներ ու բնագծեր։

 

Մարտակերտի հարավարեելյան հատվածում գործող ղարաբաղյան զորամիավորումները, հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով, Խրամորթ և Փափրավենդ գյուղերի ուղեգծում դուրս են եկել Աղդամ-Մարտակերտ ճանապարհի բնագիծը։ ՊԲ-ի ստորաբաժանումնեփ գործադրվող ճնշմանը դիմագրավելու համար հակառակորդը հունիսի 26-ին մարտի մեջ է մտցրել նաև մարտական ինքնաթիռներ։ Սակայն ՊԲ մարտիկները խփել են մեկ ինքնաթիռ և տևական ու համառ մարտերից հետո ազատագրել հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները։ Ստանալով դիրքային առավելություն՝ հաջողվել է հակառակորդին դուրս շպրտել Մարտակերտ քաղաքից և այդ ուղղությամբ գործող հարվածային ուժերը դուրս բերել Խրամորթ-Բոյահմեդլի–Փափրավենդ-Մարտակերտ-Մադաղիս բնագիծ։


Հունիսի 27-ին ՊԲ ստորաբաժանումները մտել են Մարտակերտ և, հունիսի 28-ին ազատագրելով քաղաքը, անցել են գերիշխող բարձունքների ու հիմնական ճանապարհների պաշտպանությանը և հարակից բնակավայրերի ազատագրմանը։

 

Աշոտ Ասատրյան