Ճանաչի՛ր Արցախը.
Ասկերանի շրջան: Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկը։ Շրջանի մակերեսը կազմում է 1.222 կմ², բնակչությունը՝ 16.979 մարդ (2005 թ.)։ Ունի 42 համայնք, 47 գյուղական և 1 քաղաքային բնակավայր։ Շրջկենտրոնը Ասկերան քաղաքն է։ Ա.շ. գտնվում է ԼՂՀ տարածքի կենտրոնական մասում, ընդգրկում է Կարկառ գետի ավազանը։ Շրջկենտրոնը համանուն Ասկերան քաղաքն է։ Հարավում սահմանակից է Հադրութի, արևելքում՝ Մարտունիի և Աղդամի. արևմուտքում՝ Շուշիի և Քաշրսթաղի, հյուսիսում՝ Մարտակերտի շրջաններին:

 

Վերակազմվել է 1991-ին։ Ասկերանի շրջանի այժմյան տարածքը մինչև 1930-ական թվականները պահպանել է Խաչեն անվանումը, որից հետո կոչվել է Ստեփանակերտի շրջան. 1978-ից՝ Ասկերանի շրջան։ Ա. շ-ի տարածքի մի մասը՝ Կարկառի աջափնյա հատվածը, մտնամ էր Արցախի Վարանդա, ձախափնյակը՝ Խաչեն գավառների մեջ։ 1887-1917-ին շրջանը մտել է Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո վերացվել են նախկին րաժանումներր։ Ա.շ.-ի այժմյան տարածqի և Շուշիի շրջանի սահմաններում ձևավորվել է Խաչենի շրջանը՝ բաղկացած 5 համայնքներից (Դաշբուլաղ, Մալիբեկլու.Ասկերան. Կարմիրգյուղ և Բերդաձոր). որոնք ընդգրկել են 65 գյուղ և 2 քաղաք՝ Շուշի, Ստեփանակերտ)։ 1925-ին Խաչենի շրջանից առանձնացվել են Շուշին և Բերդաձոշի գյուղերը. որոնց հիմքի վրա ստեղծվել է Շուշիի շրջանը։

 

1987 թ-ի դեկտեմբերին Ասկերան քաղաքում ստեղծվել է ստորագրահավաք կազմակերպող խումբ (ղեկավարներ՝ Ս. Առուշանյան, Ջ. Մարտիրոսյան), որը 1988 թ-ի փետրվարին Շարժման 40 ակտիվիստների մասնակցությամբ գումարել է ժողով, որում հաստատվել է գործունեության ծրագիրը, որոշման նախագիծը, և այն տարածվել է տարբեր շրջաններում։ Ասկերանում փակցվել է Շարժման առաջին ցուցապաստառը՝ «Կեցցե Լեռնային Ղարաբաղի և Հայկական ԽՍՀ վերամիավորումը» (ռուսերեն)։ Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմը ԷԴ մարզկոմից պահանջել է շրջկոմների բյուրոների համատեղ նիստում դատապարտել Շարժման մասնակիցներին, ինչը սակայն կանխվել է 1988-ի փետրվարի 13-ի աննախադեպ հանրահավաքով։

 

Շրջանի մակերևույթը լեռնային է՝ խիստ կտրտված գետահովիտներով և անդնդախոր կիրճերով։ Հիմնականում անտառապատ է, ցածրադիր վայրերում՝ թփուտածածկ։ Արևմտյան կողմում Ղարաբաղյան լեռնաշղթան է, որի առանձին զագաթների բարձրությունը 2500-2750 մ է։ Միջին բարձրությունը՝ 800 մ։ Շրջանի ընդերքը հարուստ է կրաքարի. պղնձի, մարմարի. պեմզայի. կոպալի, մերգելի. կավի պաշարներով։ Տարածքով են հոսում Կարկառ, Մեղարգետ (Բալուջա), Բադարա, Քոլատակ գետերը։ Կլիման չոր մերձարևադարձային է։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը 0.5 °C է. հուլիսինը՝ 22,6 °C։ Տեղումների միջին տարեկան քանակը 560 մմ է։
Տարածքում կան շուրջ 1000 պատմաճարտարապետական հուշարձաններ։ Հայտնի են Մայրաբերդը, Ավետարանոց գյուղի՝ Վարանդայի մելիքության Բերդավանի բազմաթիվ հուշարձաններ, Խաչմաչ գյուղի Շոշկա վանքը, Մոշխմհատի Ղևոնդյանց անապատը, Սարաշենի Փիրումաշեն եկեղեցին, Ասկերանի, Դահրավի, Բադարայի, Քարագլխի բերդ-ամացները, Բովուրխանի հուշարձանը, Բադարայի վանական համալիրները (Ծեր նահատակ, Օխտը եղցի, Օծկա վանք և այլն), Խոջալու-Նորագյուղ-Բսղուջա հատվածի 3,5-4 հզ. տարվա վաղեմության դամբարաններ, ինչպես նաև Կաչաղակաբերդ ամրոցը։

Աշոտ Ասատրյան