Մի պահ ենթադրենք որ մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցել ու մեր հանրությանն ենք ներկայացրել որ ռուսները իրոք դվաճանել են մեզ ու Ադրբեջանի կողմն են բռնել։ Մտքներին էլ դրել են Հայաստանը հայաթափել, բոլոր հայերին սրի քաշել ու Հայաստանի տարածքը որպես հարմար արոտավայր հանձնել Ադրբեջանի ոչխար ոչխարապահներին։

 


Հարց։
Արդյո՞ք մենք այդ ապացույցով որևէ օգուտ կտանք Հայաստանին։ Միգուցե նման ապացույցից հետո կկտրենք հայի վերջին հույսն առ այն որ թուրքի հարձակումից հային կպաշտպանի ռուսը ու նրան կմղենք արտագաղթի օրհասական վտանգից իրեն ու իր ընտանիքը ապահովելու նպատակով։
Չեմ հասկանում թե հակառուսական հիստերիան ինչ նպատակներ է հետապնդում։
Հա, ես էլ եմ պնդում որ ռուսի չվանով չի կարելի հորը կախվել։

 


Բայց դե որ ուրիշ չվան չկա մեջտեղում ինչպես վարվենք։ Որ այդքան իմաստուն ու ռուսի վարքը լավ իմացող եք միգուցե նաև գիտեք թե ռուսին քշելուց հետո ինչ պիտի անենք։ Ասեք մենք էլ իմանանք։ Այդ ո՞վ պիտի արգելի որ Նխիջևանից թուրքը չմտնի Հայաստանի տարածք։ Այ հենց այդ արգելողի անունն եմ ուզում իմանամ։

 

Համլետ Աբրահամյան