Մի քանի խոսք ՀՕՊ համակարգի շուրջ տարատեսակ խոսակցությունների վերաբերյալ:
ՀԱՊԿ միավորված հակաօդային պաշտպանության համակարգը իր նշանակությամբ շատ կարևոր է և այս համաձայնագիրն իր նշանակությամբ իսկապես կարևոր է:
Այս համաձայնագրի քննադատներին կարելի է հարցնել , նրանք գիտեն ,որ Թուրքիայի հետ մեր սահմանը պահպանում են ՌԴ սահմանապահ ուժերը և եթե ցամաքային սահմանը մենք պաշտպանում ենք համատեղ ՌԴ զորքերի հետ ապա ինչու պետք է օդային սահմանները միասին չպաշտպանենք: Իհարկե հասկանալի է այն մոտեցումը,որ կան խմբակներ ,որոնք ցանկանում են այդ զորքը դուրս բերել Հայաստանից,բայց թե Հայաստանը ինչպես է պաշտպանելու այդ սահմանը միայնակ մոռանում են ասել:Խառնակիչների համար ստեղծվել է ևս մեկ լավ հնարավորություն թմբկահարելու իրենց հակառուսական չարդարացված հիստերիան:
Վահան Բաբայան