Հետաքրքիր է, հիմա, որ այսպես ազգովի դատում ենք Արցախյան պատերազմի հերոսներին, փնովում նրանց, հայտարարում, որ պատերազմի դաշտում հերոսներ փնտրել պետք չէ, փորձում մոռացության մատնել նրանց վաստակը հայրենիքի կերտման, ամրապնդման և, առհասարակ, գոյատևման գործում, ի՞նչ ենք ուզում դրանով ասել և ապացուցել հասարակությանը և սահմանը պահող զինվորներին:
Որ սահմանին կանգնելն ու ամեն վարկյան մահվանն առերեսվելը հերոսություն չէ՞, թե՞ ուզում ենք ասել, որ եթե պատերազմ սկսվի, նրանք մեծ գործ արած չեն լինի, եթե գնան ու պատերազմեն մեր թշնամու դեմ՝ պահելով սեփական հողն ու փրկելով հարյուրհազարավոր մարդկանց կյանքը: Իսկ գուցե ուզում ենք ասել, որ եթե կարողանան ողջ դուրս գալ այդ պատերազմից, ապա նրանց հետագա ճակատագիրն այլևս կարևոր չէ, թե՞ որ զոհվելուց հետո նրանց ընտանիքներն անտեր են մնալու:
Ի՞նչ նպատակներ է հետապնդում պատերազմով անցած և արդեն անգամ պատերազմի ժամանակ զոհված հերոսների դեմ այս քարոզը: Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ սա կոտրում է հասարակության ողնաշարը, և եթե, Աստված մի արասցե, լայնամասշտաբ պատերազմ սկսվի, մենք կարող ենք շատ դառը գին վճարել այս քարոզը հանդուրժելու համար: