,,Հայաստանում տեղի ունեցող սոցիալ-քաղաքական երևույթներին մեր քաղաքական միտքը տվել է մակերեսային մի պարզաբանում, որը թևածում է մամուլում և հանրային վայրերում արդեն 16 տարի' ՙերկրում տեղի ունեցող բոլոր արատավոր երևույթներն ու գործընթացները պայմանավորված են բացառապես իշխող /նախկինում' հհշական, ներկայում' կոալիցիոն) վարչախմբի գործունեությամբ՚:
Զանց առնելով այդ պարզաբանումը ստորև ներկայացվում է Հայաստանում տիրող իրավիճակի բացատրության մի մոդել, որը գնահատում է երկու կարևորագույն գործոնների բացասական ազդեցությունը մեզանում տեղի ունեցող հասարակական գործընթացների վրա՝
ա/ ազգային գործոն. մեր իսկ պատմությամբ պայմանավորված բացասական դրսևորումների դերը հայ ժողովրդի վարքում,
բ/ անցումային փուլի գործոն. հասարակարգի փոփոխությամբ պայմանավորված բարդությունները և դրանց բացասական ազդեցությունը հանրային կյանքի կարգավորման վրա:
Այս գործոնների հանրագումարային ազդեցությունը պարզելուց հետո կունենանք իրավիճակի ամբողջական բացատրությունը և այդ ժամանակ առավել քան ակնհայտ կդառնա, թե ի՞նչ իրատեսական քայլեր է հարկավոր անել երկրում արմատական փոփոխությունների հասնելու համար,,:

Ա.Պեպանյան, ,,Կոնսերվատիվ հեղափոխություն,, ,Երևան, 2007թ.,