Անցումային փուլում գտնվող երկրներում տեղի է ունենում պետական ունեցվածքի բաժանում, և իշխանության մոտ կանգնած մարդիկ ամեն գնով ձգտում են հնարավորինս երկար օգտվել հարստություն ձեռք գցելու եզակի այդ հնարավորությունից: Եվ անցկացնել ընտրություն այդպիսի իրավիճակում, նշանակում է ԽԼԵԼ նրանցից այդ հնարավորությունը: Այս առումով առավել քան ծիծաղելի է արդար ընտրություն անցկացնելու' իշխանություններին ուղղվող աղերսը:

 


Ժողովրդավարության հաստատման մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ տեղի չի ունեցել ունեցվածքի վերջնական վերաբաշխում և օրենքներով չի ապահովվել արդեն բաժանված ունեցվածքի անձեռնմխելիությունը: Բայց քանի որ մեր երկրում չեն գործում օրենքները, ապա այդ անձեռնմխելիությունն ապահովելը ևս դառնում է անհնար, և իշխողները հարկադրված են պահել իշխանությունը որքան հնարավոր է երկար ժամանակ:
ԱՊ, Կոնսերվատիվ հեղափոխություն
2007թ

 

 

Արծրուն Պեպանյան