Տրամաբանության անհույս փնտրտուքների մեջ:

Փնտրվում է տրամաբանություն:

Ես ընդամենը ներկայացնեմ չոր փաստեր, իսկ դուք եթե կարող եք՝ գտեք դրանցում տրամաբանություն ու տրամաբանական կապեր: Եվ քանի որ այդտեղ տրամաբանություն գտնելն անհնար է, ապա մաղթում եմ ժամանակի հաճելի վատնում:

 


Իսկ հիմա փաստերը.
- Ռուսաստանը պայքարում է ահաբեկչության դեմ, մասնավորապես ԻԼԻՊ-ի դեմ
- Թուրքիան համագործակցում է ԻԼԻՊ-ի հետ
- Թուրքիան սատարում է Ադրբեջանին
- ԻԼԻՊ-ի գրոհայիններից կռվում են ադրբեջանական բանակում, հետևաբար Ադրբեջանը համագործակցում է ԻԼԻՊ-ի հետ, հովանավորվում ԻԼԻՊ-ի գործընկեր Թուրքիայի կողմից և այդպիսով հանդիսանում է ահաբեկչական երկիր

 


- Ադրբեջանը ահաբեկչական երկիր է և Հայաստանմի թշնամին է
- Ռուսաստանը Հայաստանին անվանում էէ ռազմավարական դաշնակից
-Ռուսաստանը զենք է վաճարում իր ռազմավարական դաշնակցի թշնամուն, զենք է վաճառում ահաբեկչական պետությանը, որը կիրառվում է իր դաշնակցի դեմ
- Ռուսաստանը ահաբեկչական պետություն Ադրբեջանին նույնպես անվանում է ռազմավարական դաշնակից և «դարավոր» բարեկամ
- Ռուսաստանը պայքարում է ահաբեկչության դեմ...

 

 

Կարեն Վարդանյան