Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից «պարզվում» է, որ՝
1. Արցախի հարցով իբր այլեւս կա նոր բանակցային բովանդակություն, որը բանաձեւած է Մյունխենում։
2. Այդ «բովանդակությունը» իբր ավելի հայանպաստ է։
3. Այդ «բովանդակությունն» իբր ավելի կոնստրուկտիվ է։
Հիմա հարցերս՝
1. Ո՞րն է այդ բովանդակությունը (իրականը, ստատուսներից եւ վատ անգլերենով ձեւակերպումներից անդին)։
2. Ո՞նց է Փաշինյանի անձնական կարծիքը դառնալու Մինսկի խմբի աշխատանքի նոր բովանդակություն։
3. Ինչպե՞ս է այդ նոր «բովանդակությունը» ձեւակերպվելու միջազգային զեկույցներում, բանաձեւերում։
4. Ի՞նչ խմբագրությամբ են Հայաստանի պատվիրակությունները եւ ԱԳՆ-ն առաջ մղելու Արցախին վերաբերող ձեւակերպումները միջազգային ասպարեզում։
Աչքս տեսնի այս չորս հարցերի պատասխանները: Մնացածը՝ քամի է։