Լրագրող Հեղինե Մանուկյանի ֆեյսբուքյան էջից:
Տրամաբանություն՝ ըստ առաջին դասարանցու.
-Պապա, /աչքերը լայն բացելով ու Ամերիկա հայտնաբերածի փութկոտությամբ/ փաստորեն մեր դասատուն քեզ լա՜վ էլ ճանաչում ա:
-Ինչից է՞ս ենթադրում, Գեւորգ ջան:
-Ո՜նց թե… որովհետեւ մանկապարտեզում ընկեր Աննան միայն անուն, ազգանունս էր կարդում, իսկ երեկ տիկին Նավասարդյանը կարդաց իմ անունը, ազգանունն ու քո անունը: