1492՝ Իսաբելա թագուհին արձակում է հրովարտակ, ըստ որի Ալհամբրայի 150 հազար հրեաներն ու մուսուլմանները կամ պետք է ընդունեն քրիստոնեություն, կամ պետք է հեռանան երկրից

 

1745 թ. - ֆրանսիայի վերսալ պալատում առաջին անգամ բեմադրվեց Ժան Ֆիլիպ Ռամոյի «Պլատեա» օպերան։

 

1770 թ. - անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը հետազոտելով Նոր Զելանդիան և պարզելով որ այն կղզի է, լքում է այն և ուղղություն վերցնում դեպի Ավստրալիա։

 

1889՝ տեղի է ունենում Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը

 

1901 թ. - թողարկվեց առաջին Մերսեդեսը՝ Mercedes 35PS։

 

1909՝ սկսվում է Տիտանիկ նավի կառուցումը

 

1917 թ. - ԱՄՆ-ն Դանիայից 25 միլիոն դոլլարով գնեց Վիրջինյան կղզիները, բաղկացած Ամերիկյան Վիրջինյան կղզիներից և Բրիտանական Վիրջինյան կղզիներից։

 

1918՝ ԱՄՆ-ում առաջին անգամ մտցվում է «ամառային ժամանակ»

 

1930՝ երկրաշարժից ավերվում է Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուան, զոհերի թիվը հասնում է 2000-ի;

 

1940՝ ԽՍՀՄ կազմում ստեղծվում է Կարելա-Ֆիննական ԽՍՀ-ը

 

1959՝ 14-րդ Դալայ Լաման անցնում է Հնդկաստանի սահմանը և այնտեղ խնդրում է քաղաքական ապաստան

 

1967՝ ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալուց հետո կենտրոնակայանը տեղափոխվում է Բրյուսել, Բելգիա

 

1979՝ վերջին բրիտանացի զինվորը հեռանում է Մալթայից

 

1986՝ մեքսիկական ավիաընկերության Բոինգ-727-ը վառվում և բախվում է լեռանը, զոհվում է 167 մարդ

 

1991՝ Վրաստանում ընտրողները քվեարկում են անկախության օգտին

 

1993 թ. - Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվեց Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։

 

1994 թ. - «Ագռավը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահական կրակոցից վիրավորվեց և մահացավ ամերիկացի դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին (ծն. 1965)։

 

1999՝ էկրաններին է բարձրանում The Matrix ֆիլմը

 

Աշոտ Ասատրյան