1169՝ Սալահ ադ Դինը դառնում է Եգիպտոսի էմիր

 

1636՝ Նիդերլանդներում հիմնվում է Ութրեխթի համալսարանը

 

1812՝ երկրաշարժից ավերվում է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը, զոհվում է շուրջ քսան հազար մարդ

 

1826 թ. - ավստրիացի երգահան Ֆրանց Շուբերտը տվեց իր միակ հասարակական համերգը:

 

1881՝ Թեսալիան ազատագրվում և վերադառնում է Հունաստանի մաս

 

1931՝ հիմնվում է Շվեյցարիայի ազգային ավիափոխադրող Swiss Air ընկերությունը

 

1934՝ Մեծ Բրիտանիայում սկսում են հանձնել վարորդական իրավունքի քննություններ

 

1945 թ. - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան զորքերը գրավեցին ճապոնական Իվոձիմա կղզին:

 

1947 թ. - ԽՍՀՄ-ում արգելվեց մահապատիժը:

 

1971՝ Արևելյան Պակիստանն անջատվում է Պակիստանից և ստեղծվում է Բանգլադեշի Ժողովրդական հանրապետությունը

 

1979՝ Անվար ալ Սադաթը, Մենախիմ Բեգինը և Ջիմի Քարտերը Վաշինգտոնում կնքում են եգիպտա-իսրայելական խաղաղության պայմանագիր

 

1995 թ. - ուժի մեջ մտավ Շենգենյան համաձայնությունը:

 

1996 թ. - Միջազգային արժութային ֆոնդը Ռուսաստանին տրամադրեց 6.9 միլիարդ դոլլար վարկ, որը ամենամեծ վարկն է այդ ֆոնդի պատմության մեջ:

 

1999 թ. - Միչիգանի դատարանը հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանին մեղավոր ճանաչեց էվթանազիայի համար:

 

Աշոտ Ասատրյան