235՝ Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսը և իր մայրը՝ Յուլիա Մամեան սպանվում են ներկայիս Մայնց քաղաքի մոտ

 

1229՝ Վեցերորդ խաչակրաց արշավանքի հետևանքով Երուսաղեմի թագավորությանը վերադարձվեցին Երուսաղեմ, Նազարեթ և Բեթղեհեմ քաղաքները։ Սրբազան Հռոմի կայսր Ֆրեդերիկ II-ն իրեն հռչակում է Երուսաղեմի թագավոր

 

1241՝ մոնղոլներն առաջին անգամ ներխուժում են Լեհաստան

1314՝ տամպլերների 23-րդ և վերջին վարպետ Ժակ դը Մոլեյին Փարիզում այրում են խարույկի վրա

 

1596՝ լեհ թագավոր Սիգիզմունդ III Վազան մայրաքաղաքը Կրակովից տեղափոխում է Վարշավա

 

1871՝ ստեղծվեց Փարիզյան կոմունան։

 

1922՝ Հնդկաստանում Մահաթմա Գանդին ազատազրկվում է վեց տարվա ժամկետով

 

1949՝ Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը

 

1965՝ սովետական տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ բաց տիեզերք։

 

1980՝ Պլեսեցկի տիեզերակայանում տանող Восток-2М հրթիռի պայթյունից զոհվում է 48 մարդ

 

1989՝ Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվեց 4 400 տարեկան մումիա։

 

1997՝ օդում պոկվում է Թուրքիա թռչող ռուսաստանյան Ан-24 ինքնաթիռի պոչամասը, զոհվում է 50 մարդ;

 

2003՝ ՉԺՀ նախագահ է ընտրվում Հու Ջինթաոն

 

2004՝ Երկրից աննախադեպ մոտ հեռավորության վրա (43 հազար կմ) անցնում է ասթերոիդը

 

2009՝ Թուրքիայի Ադանա քաղաքում բացվեց Ադանայի մետրոպոլիտենը (մոտ. 13 կմ երկարությամբ)։

 

Աշոտ Ասատրյան