37՝ Կալիգուլան դարձավ Հռոմի կայսր, հաջորդելով Տիբերիոսին։
1921՝ Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական բարեկամության պայմանագիրը, որով Հայաստանը բաժանվեց քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև։

 

1521՝ պորտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելանը հասավ Ֆիլիպինների ափերին։

 

1935՝ Գերմանիայում կազմավորվեց Վերմախտը՝ ֆաշիստական Գերմանիայի բանակը։

 

1945՝ բրիտանական օդուժի ռմբակոծությունից 20 րոպեում ավերվում է գերմանական Վյուրցբուրգի իննսուն տոկոսը, զոհվում է 5000 մարդ

 

1958՝ Ford Motors Company-ն արտադրում է 50 միլիոներորդ ինքնաշարժը;

 

1968՝
Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորները սպանեցին մոտ 350 վիետնամցի խաղաղ բնակիչ
Ջեներալ Մոթորս ընկերությունն արտադրում է 100 միլիոներորդ ինքնաշարժը

 

1988՝ Իրաքի քրդաբնակ Հալաբջա բնակավայրում Սադդամ Հուսեյնի կարգադրությամբ կիրառվում է քիմիական զենք, զոհվում է 5000 մարդ

 

1995՝ Հայաստանը և Ռուսաստանը կնքեցին պայմանագիր ռուսական զորքերի Հայաստանում մնալու մասին։

 

2003՝ 23 տարեկան ամերիկուհի Րեյչըլ Քորրին սպանվում է Րաֆահում հակաիսրայելական ցույցի ժամանակ

 

Աշոտ Ասատրյան