Ադրբեջանցիները երկու զոհ ունեն
Ադրբեջանի ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել,ըստ որի մարտի 27-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել են երկու ազերի զինծառայողներ՝լեյտենանտ Ղալիբ Զուլֆուղարլին և շարքային Գաֆարլի Հաջիևը...Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի "բախումը" տեղի է ունեցել Ղազախի շրջանի սահմանագոտում...
Հ.Գ.Զավեշտալին այն է,որ Բաքվի ԶԼՄ-ները այս լուրը մատուցելիս այն վերնագրում են՝"Մարտեր Ղարաբաղում"...Թե ի՞նչ կապ կա Հայաստանի Տավուշի մարզի,Ադրբեջանի Ղազախի շրջանի և Արցախի միջև,երևի միայն Իլհամ Ալիևը գիտի...
Ինչ վերաբերվում է զոհերի թվին,ապա փորձը ցույց է տալիս,որ եթե Բաքուն ընդունում է,որ գեթ մեկ զոհ ունի,ապա զոհերի թիվը անհամեմատ մեծ է...Սպասենք ՀՀ ՊՆ-ի արձագանքին...
Գագիկ Համբարյան